«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Բիդգոշի տնտեսագիտության համալսարան, Լեհաստան
28.12.21 - 10.01.22
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Բիդգոշի (Լեհաստան) տնտեսագիտության համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2021-2022 ուստարվա 2-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում միայն էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ mmargaryan@ysu.am,
նամակի «Subject» դաշտում նշել «Erasmus+, Bydgoszcz»):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. հունվարի 10-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճենը,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies)
https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en):

Բիդգոշի համալսարանում անգլերենով կազմակերպվող դասընթացների ցանկը՝ http://cwz.wsg.byd.pl/en/the-list-of-courses-offered-by-the-wsg-university-in-bydgoszcz-spring-semester-2021-2022.470.html:

Բիդգոշի տնտեսագիտության համալսարանի մասին հավելյալ տեղեկության համար՝ WSG university - Strona główna (eurostudies.pl):

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 1138, էլ. հասցե՝ mmargaryan@ysu.am):

Ծրագրի համակարգող՝ Մարինա Մարգարյան