Մրցույթ ՉԺՀ բուհերում 2022-2023 ուստարում կրթություն ստանալու համար
29.12.21 - 17.01.22
ՀՀ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (22 կրթաթոշակային տեղ՝ 11 բակալավրիատ, 8 մագիստրատուրա, 2 ասպիրանտուրա, 1 վերապատրաստում՝ 1 տարով):

 

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի հունվարի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-ից 17:00-ն, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ն:

 

Քննությունները տեղի են ունենալու 2022 թվականի հունվարի 17-ին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ (+374 10) 59-96-44, (+374 10) 59-96-46):

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայքէջը:

 

Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերը (դիմումը և դիմում-հարցաթերթիկը՝ կից), ինչպես նաև այլ մանրամասներ ներկայացնում ենք կից: