«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԴԵՑ ԿՐԱԼՈՎԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ՉԵԽԻԱ
12.01.22 - 01.02.22
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն

Տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Հրադեց Կրալովե (Չեխիա) համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար («Սոցիալական աշխատանք» և «Սոցիոլոգիա» մասնագիտություններով)՝ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ h.mkrtchyan@ysu.am, նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Erasmus+, Hradec Kralove»):

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. փետրվարի 1-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).

1. անձնագրի պատճենը, 

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),

3. մոտիվացիոն նամակ, 

4. ակադեմիական տեղեկագիր,

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսանողական տոմս,

7. գունավոր լուսանկար,

8. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies) https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/learning-agreement_en),

9. անգլերենի իմացությունը հաստատող վկայական:

 

Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://www.uhk.cz/file/edee/filozoficka-fakulta/:

 

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 55-46 41 (ներքին՝ 11-38):

 

Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան