ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2006թ.-ին` ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ (նույն թվականին գիտական խորհրդի կողմից հաստատվել է կենտրոնի կանոնադրությունը): Կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին:
Կենտրոնի հիմնական խնդիրներն են`
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այժմ ակտիվ համագործակցում է ՀՀ շուրջ 100 պետական և մասնավոր ընկերությունների, ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Կենտրոնի` ձեռնարկությունների հետ համագործակցության ցանկին կարող եք ծանոթանալ «Համագործակցություն» բաժնում:
Կարևորելով ԵՊՀ-ի՝ ձեռնարկությունների հետ համագործակցությունը` 2013թ.-ին՝ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմամբ ստեղծվել է ԵՊՀ գիտական խորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը համակարգում է ձեռնարկությունների հետ ԵՊՀ-ի աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է, աշխատակազմում ընդգրկված են բոլոր պրոռեկտորները, մի շարք ֆակուլտետների դեկաններ և վարչական ենթակառուցվածքների ղեկավարներ, ուսանողական կառուցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կենտրոնի ամենամյա հաշվետվություններում:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակազմն է`