«Ուսանողական հասարակական ակտիվությունը որպես կարիերայի զարգացման խթան» սեմինար-դասընթացների շարք

Ապրիլի 16-18-ը, 2010թ.

 

Ծրագրի նպատակը և խնդիրները

  • ներկայացնել ուսանողական ակտիվության և կարիերայի զարգացման անմիջական կապը,
  • բարձրացնել համալսարանականի տեղեկացվածությունը ուսանողական հասարակական ակտիվության  խնդիրների վերաբերյալ,
  • ներկայացնել ուսանողական ծրագրերը` որպես համալսարանականի ինքնագիտակցության բարձրացման խթան,
  • ներկայացնել արդի աշխատաշուկայի հիմնական պահանջները և իրազեկել աշխատաշուկայում առկա առաջատար գործատուների կադրային քաղաքականության մասին,
  • կարևորել ուսանողի առաջնորդ լինելը և նրանց մասնակից դարձնել ԵՊՀ ուսանողական խորհրդի, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև ուսանողների հետ աշխատող այլ կառույցների գործունեությանը,
  • նպաստել թիմային ոգու բարձրացմանը և զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները:

Ծրագրի բովանդակությունը և մեթոդաբանությունը 

Սեմինար-դասընթացի ընթացքում իրականացվել են`

  • այսբրեյքերներ և այլ  ինտերակտիվ խաղեր
  • անհատական և խմբային վարժություններ, որոնց ժամանակ մասնակիցները ծանոթացել են  ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտությունների և դասընթացի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցերի հետ,
  • հանդիպում ԵՊՀ ուսանողական կառույցներում աշխատանքային փորձ ունեցող համալսարանականների հետ,
  • հանդիպում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ մասնակիցները ծանոթացել են աշխատաշուկայում առկա իրադրությանն  ու պահանջներին:

Մասնակիցների ընտրության կարգը 

Սեմինար-դասընթացին ներգրավվել ցանկացողները լրացրել են  մասնակցության հայտ: Հայտերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուները հրավիրվել են հարցազրույցի, որի արդյունքում կատարվել է մասնակիցների վերջնական ընտրություն:

Ծրագրին մասնակցել է 50 համալսարանական` ինչպես ուսանող, այնպես էլ շրջանավարտ:

Կոնտակտներ

Տնօրեն` Լիլիթ Հակոբյան

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ 

Հեռ.՝ (+374 60) 71-01-80 (ներքին` 11-80),

        (+374 60) 71-01-79 (ներքին` 11-79),

Էլ. հասցե` acc@ysu.am

Բաժանորդագրվել հայտարարություններին