Բուհ-աշխատաշուկա արդի կամուրջների հաստատում և փոխգործակցության ընդլայնում

Ապրիլ-հուլիս, 2011թ.

Ծրագրի նպատակը և խնդիրները

  • Աջակցել համալսարանի և ձեռնարկությունների համագործակցության ամրացմանը և փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը,
  • ներկայացնել կարիերայի զարգացմանը խթանող և խոչընդոտող գործոնները,
  • նպաստել համալսարանականների աշխատանքային, մասնագիտական և անձնային մի շարք որակների զարգացմանը,
  • բարձրացնել ապագա շրջանավարտների մրցունակությունը` աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար,
  • դիտարկել արդի աշխատաշուկայի հիմնական պահանջները և իրազեկել աշխատաշուկայում առկա առաջատար գործատուների կադրային քաղաքականությունը,
  • նպաստել ուսանողների ինքնադրսևորմանը, վերլուծական ունակությունների զարգացմանը,
  • կարևորել ուսանողի առաջնորդ լինելու, ինչպես նաև հասարակական ակտիվության գործոնները
  • նպաստել ուսանողների թիմային ոգու բարձրացմանը և զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները:

Ներկայացվող ծրագրի արդիականությունը և համառոտ նկարագիրը

Ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2008-2012թթ. ռազմավարության դրույթներից:

ՀՀ ներկայիս տնտեսական պայմանները և աշխատաշուկայի պահանջները  միշտ չեն, որ բարենպաստ հիմք են հանդիսանում ուսանողների և շրջանավարտների կարիերայի կառուցման համար: Ուսանողներից շատերը բուհն ավարտելուց հետո  կանգնում են փորձի,  աշխատանքային մի շարք կարևոր հմտությունների բացակայության փաստի առջև:

Ծրագիրը միտված է աջակցել համալսարանի և ձեռնարկությունների համագործակցության ամրացմանը և փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը, ընձեռել այլընտրանքային տարբերակներ` համալսարանականների զբաղվածության խնդիրների լուծման համար, բարձրացնել ուսանողների տեղեկացվածության և մրցունակության մակարդակը:

Երիտասարդ մասնագետը պետք է պատրաստ լինի աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին, մրցունակ լինի ոչ միայն մասնագիտական, այլև անձնային բարձր որակների (հաղորդակցության հիմունքներ, թիմային աշխատանք, մոտիվացիա, ստեղծագործական մոտեցում, մշտական ինքնազարգացում և այլն) տեսանկյունից:

Ծրագիրը ներառում է հետևյալ միջոցառումները՝

  • «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով գիտագործնական հանդիպում
  • թեմատիկ տարբեր ուղղվածություններով սեմինար-դասընթացների և հանդիպում-քննարկումների շարք
  • բանավեճեր
  • «Կարիերայի կառուցման մեխանիզմներն ու աշխատաշուկայի պահանջները» խորագրով խորացված սեմինար-դասընթացների շարք
  • «Բիզնես ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու կադրային նոր քաղաքականությունը» հանդիպում-քննարկում

Ծրագիրն իրականացվել է  5  հիմնական փուլերով`

I փուլ (նախապատրաստական)

  • հանդիպումներ ՀՀ տնտեսությունում և աշխատաշուկայում ակտիվ դերակատարություն ունեցող մի շարք ընկերությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ
  • ծրագրի մասին տեղեկատվության տարածում ուսանողների և շրջանավարտների շրջանում
  • սեմինար-դասընթացների մասնակիցների ընտրություն
  • մասնակից թրեյներների, փորձագետների և գործատուների ընտրություն և փոխհամաձայնության ձեռքբերում
  • «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի մարտահրավերները» խորագրով գիտագործնական հանդիպման մասնակիցների ցանկի ամփոփում
  • «Կարիերայի կառուցման մեխանիզմներն ու աշխատաշուկայի պահանջները» խորագրով խորացված սեմինար-դասընթացների և «Բիզնես ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու կադրային նոր քաղաքականությունը» հանդիպում-քննարկման ծրագրերի վերջնական մշակում

II փուլ (հիմնական)

  • «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով գիտագործնական հանդիպման, թեմատիկ տարբեր ուղություններով պարբերական դասընթացների իրականացում

III փուլ (նախապատրաստական)

  • «Կարիերայի կառուցման մեխանիզմներն ու աշխատաշուկայի պահանջները» խորագրով խորացված սեմինար-դասընթացների ծրագրի մասնակիցների ընտրություն
  • «Բիզնես ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու կադրային նոր քաղաքականությունը» հանդիպում-քննարկում, ծրագրի մասնակիցների ցանկի ամփոփում

IV փուլ (հիմնական)

  • «Կարիերայի կառուցման մեխանիզմներն ու աշխատաշուկայի պահանջները» խորագրով եռօրյա խորացված սեմինար-դասընթացների իրականացում ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում: Նշված դասընթացներին նախատեսվում է 40 ուսանողի մասնակցություն
  • «Բիզնես ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու կադրային նոր քաղաքականությունը» հանդիպում-քննարկման ծրագրի իրականացում, ծրագրի ամփոփիչ հանդիպում- ընդունելություն

փուլ (ամփոփիչ)

  • Կատարված աշխատանքի գնահատում, իրականացված հաշվետվության կազմում և տպագրում

Ծրագրի թեմատիկ ծածկույթ

  • բուհ-աշխատաշուկա համագործակցություն
  • երիտասարդների զբաղվածության խնդիրներ

Ծրագրի մեթոդաբանություն

Ծրագրի ընթացքում իրականացվել են`

  • երիտասարդների զբաղվածության խնդիրներին և բուհ-աշխատաշուկա համագործակցությանն առնչվող կլոր սեղան-քննարկումներ և գիտագործնական հանդիպումներ
  • անհատական և խմբային վարժություններ, ուսուցողական միջոցառումներ, որոնց ժամանակ սեմինար-դասընթացների մասնակիցները կծանոթանան ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտությունների և դասընթացի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցերի
  • այսբրեյքերներ և այլ  ինտերակտիվ խաղեր, որոնք աջակցում են  ծրագրի մասնակիցների  միմյանց  ճանաչմանը և շփմանը:  Խաղերը ղեկավարում են թրեյներները
  • հանդիպում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ տեղի կունենա ծանոթացում աշխատաշուկայում առկա իրադրությանն ու պահանջներին
  • ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի պաշտոնական կայքեջի  (careercenter.ysu.am) և Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի լայն կիրառում

Մասնակիցների ընտրության կարգը

Ծրագրի թիրախային հիմնական խումբ են համարվում ուսանողներն ու նորավարտ շրջանավարտները, ովքեր ունեն  ակտիվ մասնակցություն, հետաքրքրված են իրենց կարիերայի զարգացման խնդիրներով և պատրաստակամ են ամբողջ ծավալով մասնակցել ծրագրին:

Սեմինար-դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը, որից հետո կկատարվի բուն ընտրությունը: Այն իրականացվելու է 2 փուլով. առաջին փուլում ընտրությունը կատարվելու է հարցաթերթում տեղ գտած հարցերի պատասխանների հիման վրա: Այս փուլն անցած մոտ 100 ուսանող կմասնակցի ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվող սեմինար-դասընթացներին, որոնց ընթացքում իրենց լավագույնս դրսևորած  համալսարանականներին հնարավորություն կընձեռվի մասնակցել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում նախատեսվող «Կարիերայի կառուցման մեխանիզմներն ու աշխատաշուկայի պահանջները» խորագրով խորացված սեմինար-դասընթացների շարքին:

Համագործակցություն ծրագրի շրջանակներում       

Ծրագրի ընթացքում կենտրոնը համագործակցել է ՀՀ աշխատաշուկայում կարևոր ներդրում ունեցող մի շարք կազմակերպությունների, ձեռնարկությունների, ԵՊՀ ուսանողական կառույցների, տարբեր թրեյներների, փորձագետների և այլ անձանց հետ:

Կոնտակտներ

Տնօրեն` Լիլիթ Հակոբյան

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ 

Հեռ.՝ (+374 60) 71-01-80 (ներքին` 11-80),

        (+374 60) 71-01-79 (ներքին` 11-79),

Էլ. հասցե` acc@ysu.am

Բաժանորդագրվել հայտարարություններին