«Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառ

Նոյեմբերի 19, 2014թ.

 Ծրագրի նպատակը և խնդիրները

  • ամրապնդել բուհ-աշխատաշուկա փոխգործակցությունը,
  • ստեղծել և զարգացնել միջբուհական համագործակցություն այլ պետական բուհերի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների  հետ,
  • ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և մարտահրավերներին,
  • աշխատանք փնտրող ուսանողներին և շրջանավարտներին աջակցել կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում,
  • աջակցել աշխատանքի տոնավաճառին մասնակից կազմակերպություններին երիտասարդ մասնագետների համալրման հարցում: 

Ներկայացվող ծրագրի արդիականությունը և համառոտ նկարագիրը

Ծրագրի արդիականությունը կայանում է նրանում, որ այն իր տեսակով և մասշտաբով առաջինն էր միջբուհական համագրոծակցության շրջանակներում:

Հաշվի առնելով աշխատաշուկայում ինտեգրվելու ներկայիս պայմանները՝ կենտրոնը կարևորում է նմանօրինակ աշխատանքի տոնավաճառների անցկացումը: Այն հնարավորություն է տալիս փոխշահավետ հարթակ բացելու բուհ-աշխատաշուկա փոխգործակցության մեջ:

Նմանատիպ ծրագրերի մշակումն ու իրականացումը միտված են  ուսանողներին և նորավարտ շրջանավարտներին հնարավորություն ընձեռելու նախ և առաջ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային, ինչպես նաև կողմնորոշվելու կարիերայի կառուցման հարցում:

Աշխատանքի տոնավաճառը այն հարթակն է, որտեղ աշխատանք առաջարկողն ու աշխատանք փնտրողը հնարավորություն են ունենում առերես հանդիպել, նախնական պայմանավորվածություն ձեռք բերել, այդ թվում նաև, հնարավորության դեպքում, հետագա համագործակցության սկիզբը դնել:

Ծրագիրն իրականացվել է  3  հիմնական փուլով`

I փուլ

  • 2014թ. մարտ-մայիս հանդիպումներ ՀՀ պետական բուհերի կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների հետ
  • 2014թ. մայիսի 26-ԵՊՀ-ում համագործակցության հուշագրի ստորագրում Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջև

II փուլ

  • 2014թ. հունիս-սեպտեմբեր՝ հանդիպումների շարք համագործակցության հուշագիրը ստորագրած պետական բուհերի կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների տնօրենների միջև
  • 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանյան ձեռնարկություններին նախատեսվող աշխատանքի տոնավաճառի մասին ծանուցում, աշխատանքի տոնավաճառին մասնակցության պայմանավորվածության ձեռքբերում
  • 2014թ. նոյեմբեր՝ աշխատանքային տոնավաճառի կազմակերպչական աշխատանքների իրականում

 III փուլ

  • 2014թ. նոյեմբերի 19՝ «Բուհից աշխատաշուկա՝ մեկ քայլ» խորագրով աշխատանքի միջբուհական տոնավաճառի մեկնարկ, որը ընթացել է մի քանի ուղղություններով՝
  1. յուրաքանչյուր գործատու անվճար հիմունքներով հատկացված տաղավարներում ներկայացրել է նյութեր ընկերության և առաջարկվող աշխատատեղերի, ինթերնշիփերի և տվյալ կազմակերպության կադրային քաղաքականությանն առնչվող այլ տեղեկատվության վերաբերյալ, հատկացված տարածքում ընկերությունները հնարավորություն են ունեցել նախնական հարցազրույցներ անցկացնելու թեկնածուների հետ, ինչպես նաև խորհրդատվություն մատուցել աշխատանք փնտրողներին: Ծրագրին մասնակցել է  հայաստանյան շուրջ 100 կազմակերպություն, ինչպես նաև հազարից ավելի այցելուներ, ուսանողներ, շրջանավարտներ տարբեր բուհերից
  2. աշխատանքային տոնավաճառի շրջանակներում նույն օրը կայացել է «ՀՀ կրթական համակարգ և աշխատաշուկա. առկա խնդիրներն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլեր» խորագրով կլոր-սեղան սեմինար-քննարկումը, որին մասնակցել են մի շարք ձեռնարկությունների, միջազգային կազմակերպությունների պատասխանատու անձինք, պետական այրեր և նշված ոլորտում մասնագիտացած փորձագետներ
  3. ծրագրի ընթացքում ուսանողների համար կազմակերպվել են  երեք սեմինար-դասընթացներ՝
  • «Բարձրագույն կրթության հնարավորությունները Erasmus+ ծրագրում»
  • «Ներքին աուդիտորի մասնագիտության ընձեռած հնարավորությունները»
  • «Որոնք են աշխատաշուկայում մրցունակ լինելու հիմնական կարողությունները»    

Ծրագրի թեմատիկ ծածկույթ

  • բուհ-աշխատաշուկա համագործակցություն
  • միջբուհական համագործակցություն
  • նորավարտ շրջանավարտների զբաղվածության խնդիրներ

Համագործակցություն ծրագրի շրջանակում

Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել և իրականացվել է Երևանի պետական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կարիերայի խնդիրներով զբաղվող կառույցների միջև սերտ համագործակցության շրջանակներում:

«Բուհից աշխատաշուկա` մեկ քայլ» աշխատանքի տոնավաճառ 2014

 

Կոնտակտներ

Տնօրեն` Լիլիթ Հակոբյան

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ 

Հեռ.՝ (+374 60) 71-01-80 (ներքին` 11-80),

        (+374 60) 71-01-79 (ներքին` 11-79),

Էլ. հասցե` acc@ysu.am

Բաժանորդագրվել հայտարարություններին