Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ

Մարտ-ապրիլ, 2017թ.

Ծրագրի նպատակը և խնդիրները

  • Ուսանողներին կարիերայի կառուցմանը վերաբերող պրակտիկ հմտությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռումը
  • Ուսանողական տարիներին հասարակական ակտիվության և լիդերության խթանումը, որը հիմք կարող է հանդիսանալ կարիերայի ճիշտ կառուցման համար
  • Երիտասարդ մասնագետների և գործատուի միջև միջնորդ հանդիսանալը

Ծրագրի համառոտ նկարագիրը

Ծրագիրը մեկնարկել է «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Անանյանի հետ հանդիպումով: Բանախոսը ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոսել է ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև առկա անմիջական կապի մասին, անդրադարձել «լիդեր» հասկացության ժամանակակից մոտեցումներին և հասարակական ընկալումներին:

Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին, «Beeline Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանին, ծանոթանալ կազմակերպությունների գործունեությանը, կադրային քաղաքականությանը:

Հանդիպումներից զատ նրանք մասնակցել են Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների մասնագետների կողմից անցկացվող տարաբնույթ դասընթացներին, ձեռք բերել ինքնադրսևորմանը և տարբեր ոլորտների աշխատանքային հմտություններ:

Ծրագրի հաջորդ փուլը մասնակիցների նախընտրած ոլորտի կազմակերպությունում հարցազրույցի անցկացումն ու համապատասխան առաջարկի ներկայացումն էր: 

Համագործակցություն ծրագրի շրջանակներում

Ծրագրի ընթացքում կենտրոնը համագործակցել է «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Beeline Հայաստան» ընկերության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի հետ:

Ծրագրի շրջանակում ԵՊՀ-ն ընդլայնեց իր համագործակցության շրջանակը՝ հուշագիր ստորագրելով ծրագրի երկու մասնակից կազմակերպությունների՝ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ու  «Beeline Հայաստան» ընկերության հետ: 

Ծրագրի սպասվելիք արդյունքեր

  • Ուսանողի մոտ կարիերայի պլանավորման կարևորության և դրանում լիդերության նշանակության գիտակցման մակարդակի բարձրացում
  • Ուսանողներին աշխատանքի անցնելու հնարավորության ընձեռում
  • Լրացուցիչ պրակտիկայի (ինթերնշիփ) հնարավորության ընձեռում
  • Կադրերի պահեստային ցանկում հայտնվելու հնարավորություն 

Ծրագրին մասնակցել է 90 համալսարանական՝ ինչպես ուսանող, այնպես էլ շրջանավարտ: Մասնակիցներից 30-ը կազմակերպությունների կողմից ստացել են աշխատանքի կամ պրակտիկա անցնելու առաջարկ:

 

Կոնտակտներ

Տնօրեն` Լիլիթ Հակոբյան

Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ 

Հեռ.՝ (+374 60) 71-01-80 (ներքին` 11-80),

        (+374 60) 71-01-79 (ներքին` 11-79),

Էլ. հասցե` acc@ysu.am

Բաժանորդագրվել հայտարարություններին