«Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում»

Փետրվար-մայիս, 2021թ

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» -ի հետ համատեղ իրականացնում է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակներն են՝

  • Աջակցել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների մրցունակության բարձրացմանն ու նպաստել աշխատաշուկայում ինտեգրմանը
  • Անմիջական կապ հաստատել առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների միջև
  • Խթանել երիտասարդ մասնագետների տեսական և գործնական հմտությունների ձեռքբերմանը
  • Ներկայացնել աշխատաշուկայի առանձնահատկություններն ու
  • մարտահրավերները:

Ծրագրի համառոտ նկարագիրը

 

Ծրագրի հիﬓական թիրախային խումբը՝ 18-40 տարեկան երիտասարդ մասնագետներն են Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Երկլեզու (հայերեն և անգլերեն) հայտադիմուﬓերը տարածվել են Երևանի պետական համալսարանի ուսանողների և շրջանավարտների, ինչպես նաև գործընկեր համալսարանների, Սփյուռքի և հասարակական կազմակերպությունների (Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի վարչություն, «Հալեպ» ՀԿ, «Ռեպատ Արﬔնիա» հիﬓադրամ և այլն) շահառուների շրջանում: Արդյունքում ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 178 երիտասարդ մասնագետներ, որոնցից ընտրվել է 40 մասնակից (15 երիտասարդ Սփյուռքից (Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Իրան, Վրաստան), 10 մասնակից Արցախից, 15 մասնակից Հայաստանից):

Ծրագիրը բաղկացած է տեսական (դասընթացներ) և գործնական փուլերից (ինթերնշիփեր, այցելություններ կազմակերպություններ): Ծրագրի շրջանակում կազմակերպվել է թեմատիկ տարբեր 6 դասընթաց:

Համագործակցություն ծրագրի շրջանակում

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համագործակցության շրջանակում:

Ծրագրի արդյունքներ

Ծրագրին ունեցել է 40 շահառու, որոնցից 36-ը ստացել է ինթերնշիփ անցնելու հնարավորությունը, իսկ 1-ը՝ աշխատանքի առաջարկ։

 

Ծրագրի մանրամասներին և արդյունքներին կարող եք ծանթանալ ներբեռնելով հետևյալ ֆայլը՝