«Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիր

Հուլիս-նոյեմբեր, 2021թ

 

Ծրագրի հիմնական է՝

չեզոքացնել խոցելի երիտասարդ մարդկանց (տեղահանված անձիք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը:

Ծրագրի համառոտ նկարագիրը

Ծրագրի հիﬓական թիրախային խումբը՝ 18-30 տարեկան այն երիտասարդներն են, որոնք տեղափոխվել են Արցախից 2020թ․-ի պատերազմի հետևանքով: Մասնակիցների ընտրությունը կկատարվի դիմում-հայտերի միջոցով։ Արդյունքում ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 98 երիտասարդ, որոնցից ընտրվել է 30 մասնակից։ 
Ծրագիրը կազմված է եղել 3 հիմնական փուլերից՝
1. Ներածական եռօրյա սեմինար Ծաղկաձորում (հուլիսի 2-4, 2021):
Մասնակիցներին կներկայացվեն երիտասարդական մասնակցության, առաջնորդության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական ներառման, երիտասարդական զբաղվածության հիմնախնդիրները:
2.«Աշխատաշուկայում ինտեգրման համար պահանջվող գիտելիքներ, հմտություններ և ունակություններ» խորագրով դասընթաց Երևանում (ԵՊՀ, Ալեք Մանուկյան 1, հուլիս 7 -օգոստոսի 1, 2021)
3. Ինթերնշիփ (պրակտիկա գործատուների մոտ) և մասնակցություն այլ երիտասարդական հասարակական միջոցառումներին (օգոստոսի 1-հոկտեմբերի 25, 2021)։

Համագործակցություն ծրագրի շրջանակում

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:

Ծրագիրը իրականացվում է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրի արդյունքներ

Ծրագրին ունեցել է 30 շահառու։

Ծրագրի ընթացքում մշակվել է նաև «Երիտասարդների ինթերնշիփի կազմակերպման գործառնական ուղեցույց»։
Ուղեցույցը կարող եք տեսնել այստեղ