Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին: ՀԱԷԿ-ն ունի 2 էներգաբլոկ:
Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին:
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի կառավարությունը 1993 թվականին որոշում է կայացրել վերագործարկել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը: Որոշումից երկու տարի անց անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված հսկայածավալ միջոցառումների և արդիականացման աշխատանքների ավարտից հետո 1995 թվականի նոյեմբերի 5-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել և միացել է էներգահամակարգին:
Այժմ երկրորդ էներգաբլոկը ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40%-ը:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:
Գլխավոր տնօրեն` Մովսես Վարդանյան
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Մեծամոր
Հեռ./ֆաքս` +374 (10) 280-669
Էլ. հասցե՝ anpp@anpp.am
Կայք՝ armeniannpp.am