Հայ օգնության ֆոնդը ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։
Կազմակերպությունը նպաստել է հանրապետության նախադպրոց, համակարգի՝ մսուր-մանկապարտեզների պահպանմանը, գիշերօթիկ դպրոցների, մանկատների և ծերանոցների բնականոն կենսագործունեությանը։ 1996 թվականին՝ Գյումրիում, 1997 թվականին Ստեփանակերտում բացվել են ՀՕՖ-ի ներկայացուցչությունները։
ՀՕՖ-ը նպաստում է նաև ՀՀ-ում գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության և մշակույթի զարգացմանը։
Հայ օգնության ֆոնդի հետ համագործակցում է
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Նախագահ՝ Խաժակ Բարսամյան
Հասցե՝ ՀՀ, Երևան,Մ. Խորենացու փող., 22 շենք
Հեռ. +374-60-526660
էլ. հասցե՝ far@farusa.org
Վեբ-կայք` www.farusa.org/