կամ
Ֆակուլտետներ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հիմնադրվել է 1998 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 5 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 1500 ուսանող, դասավանդում է շուրջ 80 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը համագործակցում է մի շարք կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, դատարանների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ պետական կառավարման մարմիններում, Ազգային ժողովում, միջազգային տարբեր կազմակերպություններում և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Գեղամ Պետրոսյան (ֆակուլտետի դեկան)
2. Ռուբեն Ազիզբեկյան (ԱԳՆ ԱՊՀ վարչության խորհրդական)
3. Գուրգեն Հովհաննիսյան (ԱԳՆ ԱՊՀ վարչության խորհրդական)
4. Տիգրան Բալայան (ԱԳՆ մամուլի խոսնակ)
5. Գարիկ Քեռյան (Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ)
6. Աշոտ Ենգոյան (Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ)
7. Մարութ Վարդազարյան (Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ)
8. Վահագն Ագլյան (Հանրային կառավարման ամբիոնի վարիչ)
9. Նուբար Չալըմյան (Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ)
10. Ժակ Մանուկյան (դեկանի տեղակալ)
11. Գրիգոր Բալասանյան (դեկանի օգնական)
12. Խաչիկ Գալստյան (ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար)
13. Արուսյակ Հովհաննիսյան (ֆակուլտետի ուսանողուհի)
14. Գրետա Վարդազարյան (ֆակուլտետի ուսանողուհի)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ
2. ԼՂՀ մշտական ներկայացուցչություն
3.
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
4. ՀՀ Ազգային ժողով
5. ՀՀ արտաքին գործերի նախարարություն
6. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
7. ՀՀ կառավարության աշխատակազմ
8. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ
9. ՀՀ Նախագահի աշխատակազմ
10. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ
11. ՀՀ Սահմանադրական դատարան
12. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
13. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ
14. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ
15. ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն
16. ՄԱԿ-ի ներկայացուցչություն
Հայտարարություններ
Հեռախոսային հարցազրուցավար
ԱՇԽԱՏԱՆՔ
Արինսայթս հետազոտական ընկերությանը անհրաժեշտ է հեռախոսային հարցազրուցավար։
Ընդունարանի մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
FYM Management-ին անհրաժեշտ է ընդունարանի մենեջեր:
Անշարժ գույքի գործակալ
ԱՇԽԱՏԱՆՔ
FYM Management-ին անհրաժեշտ է անշարժ գույքի գործակալ :
Օֆիս մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
FYM Management ընկերությանը անհրաժեշտ է oֆիս մենեջեր:
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։