կամ
Ֆակուլտետներ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1991 թվականին, իր կառուցվածում ընդգրկում է 9 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 19 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 1600 ուսանող, դասավանդում է շուրջ 300 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը դասընթացների, պրակտիկաների մակարդակում համագործակցում է հանրապետության տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների, նախարարությունների, մեր երկրում գործող արտասահմանյան դեսպանատների հետ:
Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ նախարություններում, մեր երկրում գործող արտասահմանյան դեսպանատներում, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում:
Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, նախարարություններ, դեսպանատներ, տուրիստական գործակալություններ, միջազգային, մարդասիրական կազմակերպություններ, արտադրական ձեռնարկություններ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ֆակուլտետի ձեռնարկությունների հետ համագործակցության խորհրդի կազմ

1. Սամվել Աբրահամյան (ֆակուլտետի դեկան)
2. Մարգարիտա Ապրեսյան (Անգլերեն լեզվի N1 ամբիոնի վարիչ)
3. Սուսաննա Առաքելյան (Գերմանական բանասիրության ամբիոնի դոցենտ)
4. Նարինե Հարությունյան (ֆակուլտետի մեթոդական խորհրդի նախագահ)
5. Սեդա Գաբրիելյան (Թարգմանության տեսութության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ)
6. Ռուզան Ղազարյան (Անգլերեն լեզվի N 2 ամբիոնի դոցենտ)
7. Արաքսյա Ստեփանյան (Ռոմանական բանասիրության ամբիոնի իտալական բաժնի դասախոս)
8. Ռուզաննա Առաքելյան (Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ )
9. Արմինե Դեյրմենջյան (Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպանական բաժնի դասախոս)
10. Զավեն Հարությունյան (Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ)
11. Վահե Արսենյան (Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ)
12. Գրիգոր Բաղդասարյան (ՈւԳԸ նախագահ)
13. Մարիամ Պարսամյան (ՈւԽ ներկայացուցիչ)
14. Սերգեյ Ավետիսյան
15. Հասմիկ Սարգսյան (ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության աշխատակից)
16. Ասլան Դիշեկով (ՌԵՆԿՈ շին. կազմակերպության գլխավոր տնօրեն Երևանում)
17. Սիրանուշ Վարդանյան (Երևանի թիվ 6 դպրոցի տնօրեն)
18. Արման Թաթոսյան (Արդարադատության նախարարություն, փոխնախարար)
19. Սերժ Սրապիոնյան (Սփյուռքի նախարարություն, փոխնախարար)
20. Նատալյա Ստեփանյան (Պուշկինի անվ. թիվ 8 դպրոց )
21. Արտակ Մելքոնյան (RVVR հիմնադրամի գործադիր տնօրեն)
22. Սյուզան Ղարամյան (Ալիանս Ֆրանսեզ կազմակերպության տնօրեն)
23. Վարդուհի Պետրոսյան (SPFA կազմակերպության տնօրեն)
24. Լուսինե Շահրամանյան (GIZ գրասենյակի մենեջեր)
25. Արթուր Մարգարյան (ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոնի իրավական նույնացման և եզրաբանական բաժնի պետ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Ա և Արթ Կոնսալթինգ» ՍՊԸ
2. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ
3. «Բումերանգ Սոֆթուեր» ՍՊԸ
4. Երևանի Գյոթեի անվան ինստիտուտ
5. Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի, տուրիզմի և արարողակարգերի բաժին
6. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ
7. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
8. Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա
9. «ԷԿԼՕՖ» հիմնադրամ (ՀՀ)
10. Էջմիածնի քաղաքապետարանի ինֆորմացիայի, վերլուծության և արտաքին կապերի բաժին
11. Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
12. «Ինստիգեյթ» ՓԲԸ
13.ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն
14. «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
15. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, միջազգային կապերի բաժին
16.
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամ
17. Հայաստանում ֆրանսիական համալսարան
18. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
19. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ
20. ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
21. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ
22. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
23. ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ
24. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ
25. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ
26. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
27. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության
28. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ
29. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
30. Վայոց Ձորի մարզի ք. Եղեգնաձորի Տուրիզմի տարածաշրջանային կենտրոն
31. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպություն
32. «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամ
Հայտարարություններ
Անգլերենի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԵՐԵՎԱԿ>> կրթահամալիրին անհրաժեշտ է Անգլերենի ուսուցիչ:
Ռուսաց լեզվի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
<<ԵՐԵՎԱԿ>> կրթահամալիրին անհրաժեշտ է Ռուսաց լեզվի ուսուցիչ:
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՀ, Ք․Մարտունի
ԾՐԱԳԻՐ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է նախաորակավորման ծրագիր։
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀՀ, Ք․Ալավերդի
ԾՐԱԳԻՐ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ում մեկնարկում է նախաորակավորման ծրագիր։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: