կամ
Ֆակուլտետներ
Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին ստորաբաժանում գործում է 2004 թվականից: Իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն, 2 գիտահետազոտական լաբորատորիա և երկու կենտրոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 500 ուսանող, դասավանդում է շուրջ 50 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետը համագործակցում է տարբեր գիտակրթական հաստատությունների հետ թե´ տեղական և թե´ միջազգային մակարդակում:
Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Արթուր Մկրտիչյան (ֆակուլտետի դեկան)
2. Միրա Անտոնյան (Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս)
3. Նվարդ Մելքոնյան (Սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս)
4. Հովհաննես Գրիգորյան («Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն)
5. Օֆելիա Գրիգորյան (ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ)
6. Աստղիկ Մինասյան (ՀՀ ԱՍՀՆ վարչության պետ)
7. Լուսինե Սիմոնյան (Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն)
8. Քրիստինե Սիմոնյան (Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հովանավորության բաժնի պատասխանատու)
9. Մարիաննա Մուսոյան («Spring PR» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն)
10. Աննա Ոսկանյան (Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս)
11. Արամ Առաքելյան (ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
1.Առաքելություն Հայաստան ՀԿ
2.Անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկ
3.Հայ օգնության ֆոնդ
4.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
5. Մարի Իզմիրյան մանկատուն
6.Նագաշյան խնամքի կենտրոն
7.Շող ցերեկային կենտրոն
8.Սոցիալական արդարություն ՀԿ


Հայտարարություններ
Գործադիր տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է գործադիր տնօրենի օգնական:
Պրակտիկա մարքեթինգի բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Աչիգո» ՍՊԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարքեթինգի բաժնում:
Պրակտիկա մարքեթինգի բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարքեթինգի բաժնում:
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է կոնտակտային կենտրոնում մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: