Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1975 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 4 ամբիոն և մեկ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 300 ուսանող, դասավանդում է շուրջ 80 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի
կայքում:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը համագործակցում է մի շարք ձեռնարկությունների, կազմակերպությունների, գիտակրթական կենտրոնների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ` որպես հրավիրված մասնագետներ, դասավանդում են ֆակուլտետում: Ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված են տարբեր պրակտիկաներ: Ֆակուլտետն իր երիտասարդ կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ուղղություններով սերտորեն համագործակցում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հետ: Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ և այլն:
Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն
«Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:
Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ
1.Խաչատուր Ներկարարյան (ֆակուլտետի դեկան)
2.Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ,ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ)
3.Վլադիմիր Հարությունյան (Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ)
4.Գրիգոր Ալավերդյան (Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոն)
5.Արսեն Բաբաջանյան (Տիեզերական տեխնոլոգիաների և ծառայությունների գիտակրթական կենտրենի տնօրեն)
6.Արսեն Հախումյան (ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական ղեկավար)
7.Տիգրան Զաքարյան (ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն)
8.Վազգեն Մելիքյան (Սինոփսիս Արմենիա ՓԲԸ ուսումնական կենտրոնի տնօրեն)
Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
1.
«ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»
2.
«Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ
3.
ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
4.
«Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի հայկական մասնաճյուղ
5.
Ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտ
6.
Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ
7.
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ
8.
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ
9.
Ինստիգեյթ ՓԲԸ
10.Knightsbridge Wireless Communication (KWC) ՓԲԸ
11.
ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակազմ