կամ
Ֆակուլտետներ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1971 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 5 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 700 ուսանող, դասավանդում է շուրջ 60 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը համագործակցում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ` այդ կազմակերպությունների համար հանդես գալով որպես բարձրակարգ կադրերի հիմնական մատակարար: Ֆակուլտետը գիտական սերտ կապեր ունի Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Ռուսաստանի ԳԱ Ա. Ա. Դորոդնիցինի անվան հաշվիչ կենտրոնի, Ռուսաստանի ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի, գիտակրթական կապեր ունի նաև Տրիրի համալսարանի հետ: Ֆակուլտետի աշխատակիցներն ու ասպիրանտներն իրենց ատենախոսությունները պաշտպանում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի նշված կենտրոններում:
Ֆակուլտետում պատրաստված մասնագետներից շատերն աշխատում են աշխարհի մի շարք երկրների տարբեր կազմակերպություններում` ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական և կառավարական կազմակերպություններում, ՏՏ ոլորտի ընկերություններում, բանկերում և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ



Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ
Հայտարարություններ
Պրակտիկա վեբ-ծրագրավորողների համար
ՊՐԱԿՏԻԿԱ
«Աչիգո» ՍՊԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում վեբ-ծրագրավորողների համար:
Պրակտիկա՝ ծրագրավորողների համար
ՊՐԱԿՏԻԿԱ
«Աչիգո» ՍՊԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ծրագրավորողների համար:
Պրակտիկա մարքեթինգի բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Աչիգո» ՍՊԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարքեթինգի բաժնում:
Մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է կոնտակտային կենտրոնում մուտքային հաղորդակցության խմբի մասնագետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: