կամ
Ֆակուլտետներ
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թ-ին ստեղծվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ֆակուլտետի կազմում ընդգրկված է 2 ամբիոն`նոր մեդիայի և հաղորդակցության, տարագիր և հեռարձակվող լրատավիջոցների, գործում է նաև Գ. Անանյանի անվան մուլտիմեդիա լաբորատորիա և էթիկայի խորհուրդ: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 5 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի մոտ 400 ուսանող, դասավանդում են շուրջ 60 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը համագործակցում է լրատվադաշտի առաջատար ներկայցուցիչների, ինչպես նաև տարբեր գերատեսչություների և միջազգային մի շարք կառույցների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպման մակարդակում, կարևորվում է նաև դպրոցների, հատկապես ավագ և հիմնական դպրոցների հետ կապը:

Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաները կազմակերպվում են հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, «Առավոտ» օրաթերթ, «Ազգ» օրաթերթ, ՀՀ հանրային հեռուստաընկերություն, Հ2 հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագիր, «Կենտրոն» հեռուստաընկերություն և այլն): Մի շարք կառույցների, նախարարությունների ներկայացուցիչներ (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչություն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ, Հայաստանում Եվրոպայի հանձնաժողովի պատվիրակություն, Կարմիր խաչի միջազգային կոմիտե, պատվիրակությունը Հայաստանում) որպես հրավիրված մասնագետներ դասավանդում են ֆակուլտետում:
Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբի`գիտակրթական հաստատություններ, լրատվամիջոցներ, միջազգային կառույցներ, նախարարություններ, դեսպանատներ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ
1.Նաղաշ Մարտիրոսյան (ֆակուլտետի դեկան)
2.Դավիթ Պետրոսյան (Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ)
3.Վանիկ Հակոբյան (Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի ասիստենտ)
4.Աստղիկ Ավետիսյան (Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ)
5.Դավիթ Ալավերդյան (Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Ազգ» օրաթերթ
2. «Առավոտ» օրաթերթ
3. ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
4. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
5. «Կենտրոն» հեռուստաընկերություն
6. Հ2 Հեռուստաընկերություն,«Լրաբեր» լրատվական ծառայություն
7. Հայաստանի գրողների միություն
8. Հայաստանի ժուռնալիստների միություն
9. Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
10. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
11. Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ
12. Հայաստանում Եվրոպայի միության պատվիրակություն
13. ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ
14. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
15. ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչություն
Հայտարարություններ
Ամառային ինթերնշիփ (վճարովի, ամբողջ դրույք)
ՊՐԱԿՏԻԿԱ
«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ընկերությունում առկա է Ամառային ինթերնշիփի հնարավորություն:
“Start with Coke” 2020 ծրագիր
ԾՐԱԳԻՐ
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում մեկնարկում է “Start with Coke” 2020 ծրագիրը։
Խմբագիր
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ին անհրաժեշտ է խմբագիր:
Վերլուծաբան
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ին անհրաժեշտ է վերլուծաբան:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: