կամ
Ֆակուլտետներ
Արևելագիտության ֆակուլտետ
Արևելագիտության ֆակուլտետը հիմնադրվել է 1968 թ-ին, իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 600 ուսանող, դասավանդում են շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը համագործակցում է տեղական և արտասահմանյան մի շարք գիտակրթական կենտրոնների, ՀՀ պետական կառավարման մարմինների հետ: Ֆակուլտետը ներկայումս սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումները Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Գուրգեն Մելիքյան (ֆակուլտետի դեկան)
2. Ռուբեն Մելքոնյան(դեկանի տեղակալ)
3. Վարդան Ոսկանյան (դեկանի տեղակալ)
4. Ալեքսանդր Սաֆարյան(Թյուրքագիտության ամբիոնի վարիչ)
5. Սոնա Տոնիկյան (Արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար)
6. Հայկ Քոչարյան (գիտական քարտուղար)
7. Արշակ Գևորգյան (Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
8. Վահան Կոստանյան (Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)
9. Վահան Տեր-Ղևոնդյան (Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի պետ)
10. Ռուբեն Սաֆրաստյան (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն)
11. Հրաչյա Փոլադյան (ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Արաբական երկրների բաժնի վարիչ)
12. Գրիգոր Արշակյան (ՀՀ սփյուռքի նախարարություն, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Brill» հրատարակչատուն
2. Արիա միջազգային համալսարան
3. Եգիպտոսի ԱԳՆ ԱՊՀ խնդիրների հետ տեխնիկական համագործակցության ֆոնդ
4. Իրանագիտության կովկասյան կենտրոն ՀԿ
5. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ
6. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
7. ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն
8. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
9. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Հայտարարություններ
CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «CV գրելու և
հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթաց։
Դրամաշնորհային ծրագիր ուսանողների համար
ԾՐԱԳԻՐ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում մեկնարկում է դրամաշնորհային ծրագիր ուսանողների համար:
Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում» խորագրով դասընթաց։
Փորձնակության հնարավորություն մարքեթինգի և հանրային կապերի վարչությունում
ՊՐԱԿՏԻԿԱ
AMX | Armenia Securities Exchange and Central Depository of Armenia-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում փորձնակության հնարավորություն մարքեթինգի և հանրային կապերի վարչությունում։
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: