կամ
Ֆակուլտետներ
Արևելագիտության ֆակուլտետ
Արևելագիտության ֆակուլտետը հիմնադրվել է 1968 թ-ին, իր կառուցվածքում ընդգրկում է 3 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 600 ուսանող, դասավանդում են շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը համագործակցում է տեղական և արտասահմանյան մի շարք գիտակրթական կենտրոնների, ՀՀ պետական կառավարման մարմինների հետ: Ֆակուլտետը ներկայումս սերտ կապեր է հաստատել արտասահմանյան արևելագիտական նշանավոր կենտրոնների հետ և հաջողությամբ զարգացնում է գիտական շփումները Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբանանի համալսարանների համապատասխան ամբիոնների և առանձին գիտնականների հետ:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Գուրգեն Մելիքյան (ֆակուլտետի դեկան)
2. Ռուբեն Մելքոնյան(դեկանի տեղակալ)
3. Վարդան Ոսկանյան (դեկանի տեղակալ)
4. Ալեքսանդր Սաֆարյան(Թյուրքագիտության ամբիոնի վարիչ)
5. Սոնա Տոնիկյան (Արաբագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար)
6. Հայկ Քոչարյան (գիտական քարտուղար)
7. Արշակ Գևորգյան (Արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
8. Վահան Կոստանյան (Արևելագիտության ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)
9. Վահան Տեր-Ղևոնդյան (Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան, Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի պետ)
10. Ռուբեն Սաֆրաստյան (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն)
11. Հրաչյա Փոլադյան (ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Արաբական երկրների բաժնի վարիչ)
12. Գրիգոր Արշակյան (ՀՀ սփյուռքի նախարարություն, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Brill» հրատարակչատուն
2. Արիա միջազգային համալսարան
3. Եգիպտոսի ԱԳՆ ԱՊՀ խնդիրների հետ տեխնիկական համագործակցության ֆոնդ
4. Իրանագիտության կովկասյան կենտրոն ՀԿ
5. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ
6. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ
7. ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն
8. ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմ
9. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Հայտարարություններ
Գնումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«AAB Construction» ընկերությանն անհրաժեշտ է գնումների մասնագետ:
Ինչպե՞ս դառնալ հաջողակ տուր-մենեջեր. TOP 5 քայլեր
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Էլեգանտ տուր» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպվում է «Ինչպե՞ս դառնալ հաջողակ տուր-մենեջեր. TOP 5 քայլեր» խորագրով սեմինար-դասընթացը:
Գործադիր տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է գործադիր տնօրենի օգնական:
«Ապագայի գործակալ» մրցույթ-նախագիծ
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ում մեկնարկում է «Ապագայի գործակալ» մրցույթ-նախագիծը:

CEU-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
CEU-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ԵՊՀ-ականները ծանոթանում են Կենտրոնական եվրոպական համալսարանին:
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԼԻՆԵԼԸ ԶԵՐԾ Է ՊԱՀՈՒՄ ԹՐԱՖԻՔԻՆԳԻՑ
Ուսանողները տեղեկատվություն ստացան թրաֆիքինգի հետեւանքով առաջացած վտանգների եւ դրանցից խուսափելու վերաբերյալ:
«ԵՊՀ-ԱԿԱՆ» ՌՈԲՈՏՆԵՐԻ «ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ»
«ԵՊՀ-ԱԿԱՆ» ՌՈԲՈՏՆԵՐԻ «ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ»
Օրվա հերոսները ռոբոտներն էին: