կամ
Ֆակուլտետներ
Կենսաբանության ֆակուլտետ
Կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին: Ֆակուլտետի կառուցվածքում ընդգրկված է 7 ամբիոն, հետազոտական ինստիտուտ և լաբորատորիաներ: Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 15 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 800 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Կենսաբանության ֆակուլտետը համագործակցում է hանապետութան արտադրական տարբեր ձեռնարկությունների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում, ուսանողները դասախոսների ղեկավարությամբ այցելություններ են կատարում ձեռնարկություններ,ծանոթանում արտադրական գործընթացներին:
Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ (դաշտային, արտադրական, մանկավարժական), որոնք կազմակերպվում են ԵՊՀ Հանքավանի ուսումնաարտադրական բազայում, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, Երևանի դպրոցներում և այլ կազմակերպություններում: Տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ) որպես հրավիրված մասնագետներ դասավանդում են ֆակուլտետում:
Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, սննդի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, փորձագիտական ծառայություններ, բնապահպանական, առողջապահական կազմակերպություններ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Էմիլ Գևորգյան (ֆակուլտետի դեկան)
2. Ալեքսանդր Եսայան (դեկանի տեղակալ)
3. Արմեն Թռչունյան (Մանրէաբանության, բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ)
4. Սիրանուշ Նանագյուլյան (Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ)
5. Ֆելիքս Դանիելյան (Կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր)
6. Հայկուշ Բատիկյան (Չափագիտության ազգային ինստիտուտ, ուսումնական կենտրոնի տնօրեն)
7. Մարինե Հարությունյան (Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲՀ-ի գլխավոր տնօրեն)
8. Ռուբեն Խաչատրյան (Երևանի կենդանաբանական այգու տնօրեն)
9. Էդուարդ Դիլանյան («Վիտամաքս Ե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն)
10. Աշոտ Օհանյան («Լիզին» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ
2. «Երևան Գարեջուր» ՓԲԸ
3. Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ
4. ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն
5. ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիուտ
6. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ
7. ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն
8. ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
9. ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտ
10. ՀՀ ԳԱԱ հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն
11. ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի հիմնախնդիրների ինստիտուտ
12. ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
13. Հողագիտության ինստիտուտ
14. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի վերականգնողական բաժին
15. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ
16. Ջրային պրոբլեմների կայան
17. «Վիտամաքս-Ե» ՍՊԸ

Հետազոտություններ
1․ «Կանաչ աշխատաշուկայի գնահատում» (հայերեն, անգլերեն)
Հայտարարություններ
Իրավաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՀՈՎՍԵՓՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է իրավաբան։
Արձանագրային բաժնի փորձագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին անհրաժեշտ է արձանագրային բաժնի փորձագետ։
HVAC նախագծող
ԱՇԽԱՏԱՆՔ
“Կոնսէլ” ՍՊԸ ընկերությանն անհրաժեշտ է HVAC նախագծող։
Գնումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
“Կոնսէլ” ՍՊԸ ընկերությանն անհրաժեշտ է գնումների մասնագետ։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։