կամ
Ֆակուլտետներ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը հիմնադրվել է 1921 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 5 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 2000 ուսանող, դասավանդում է շուրջ 200 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Ֆակուլտետը համագործակցում է մի շարք ընկերությունների, պետական կառավարման մարմինների, բանկերի, ՀՀ և արտերկրի մի շարք մասնագիտական միավորումների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Հանրապետության պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և տնտեսության տարբեր ճյուղերի առաջատար կազմակերպությունների լավագույն մասնագետներ դասավանդում են ֆակուլտետում:
Ֆակուլտետի առանձնահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարելի է բաժանել մի քանի խմբերի` գիտակրթական հաստատություններ, բանկեր, պետական կառավարման մարմիններ, փորձագիտական ծառայություններ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Հայկ Սարգսյան (ֆակուլտետի դեկան)
2. Քրիստինե Անտոնյան (Կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ)
3. Արամ Առաքելյան (Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ)
4. Կարեն Եղոյան (դեկանի տեղակալ)
5. Էմիլ Սողոմոնյան («Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի վարչության նախագահ)
6. Դավիթ Անանյան («Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ
2. «Ամերիաբանկ» ՓԲԸ
3. «Անելիք բանկ» ՓԲԸ
4. «Արարատբանկ» ԲԲԸ
5. «Արդշինբանկ» ՓԲԸ
6. Գրիառ ՓԲԸ ՓԲԸ
7. «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ
8. «Դիլիջան» հանքային ջրերի գործարան ՍՊԸ
9. «Էյչ Էս Բի Սի» բանկ Հայաստան ՓԲԸ
10. «ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ
11. «Ինեկոբանկ» ՓԲԸ
12. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
13. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
14. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
15. ՀՀ արժեթղթերի հանձնաժողով
16. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
17. ՀՀ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
18. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ
19. ՀՀ կենտրոնական բանկ
20. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ
21. Մտավոր սեփականության ազգային գործակալություն
22. «Պրոմեթեյբանկ» ՍՊԸ
23. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ
24. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հայտարարություններ
Վերաապահովագրության մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Ռեսո Ապահովագրական ընկերությանն անհրաժեշտ է վերաապահովագրության մասնագետ:
Ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետ:
«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:
Ներմուծման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Աթենք» ՍՊԸ-ին անհրաժեշտն է ներմուծման մասնագետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը:
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «BEELINE»-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ղեկավարին կառավարելու հմտությունները» խորագրով դասընթաց «Beeline»-ի հայաստանյան գրասենյակում:
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԵԹԵ ՈՉ ԵՍ, ԱՊԱ Ո՞Վ. «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՄԵՑԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» առաջնորդության զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։