կամ
Ֆակուլտետներ
Ֆիզիկայի ֆակուլտետ
Ֆիզիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 7 ամբիոն: Ֆակուլտետում իրականացվում է բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 15 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 400 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Ֆիզիկայի ֆակուլտետը հանրապետության ճանաչված գիտական կենտրոններից է: Գիտական աշխատանքներն իրականացվում են ֆակուլտետում գործող յոթ պրոբլեմային լաբորատորիաներում, ինչպես նաև միջազգային գիտական ծրագրերի շրջանակում: Ֆակուլտետի ամբիոններն ակտիվ կապեր ունեն ֆիզիկայի ասպարեզում հայտնի արտասահմանյան բազմաթիվ գիտական կենտրոնների հետ:
Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, Երևանի դպրոցներում և այլ կազմակերպություններում:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Ռոլանդ Ավագյան (ֆակուլտետի դեկան)
2. Ռոման Ալլահվերդան (Օպտիկայի ամբիոնի վարիչ)
3. Գոհար Հարությունյան (Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ)
4. Ատոմ Մուրադյան (Ակադեմիոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ)
5. Ալբերտ Կիրակոսյան (Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ)
6. Անահիտ Բալաբեկյան (Միջուկուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ)
7. Եվա Դալյան (Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ)
8. Արտակ Մկրտչյան (ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ տնօրեն)
9. Վաչագան Հարությունյան (Ափիանյանի անվան ազգային լաբորատորիայի առաջատար գիտաշխատող)
10. Տիգրան Մովսիսյան (Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող)
11. Վասիլի Ցականով («Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. Ա. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
2. Կոսմիկական ճառագայթների կենտրոն
3. Հայկական Ատոմային էլեկտրակայան ՓԲԸ
4. «Քենդլ» միջազգային գիտական հետազոտությունների կենտրոն


Հայտարարություններ
Ինչպե՞ս սկսել բիզնես առանց նախնական կապիտալի
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ս.թ.նոյեմբերի 26-ից 28-ը կազմակերպում է «Ինչպե՞ս սկսել բիզնես առանց նախնական կապիտալի» խորագրով եռօրյա անվճար սեմինար-դասընթաց:
Կարիերայի կառավարում
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ս.թ. նոյեմբերի 12-ից 14-ը կազմակերպում է «Կարիերայի կառավարում» խորագրով եռօրյա անվճար
սեմինար-դասընթաց:
Ինչպե՞ս կառուցել խոստումնալից կարիերա
ԴԱՍԸՆԹԱՑ
Պրոկրեդիտ բանկի աշխատակիցների կողմից հոկտեմբեր ամսին Երևանում կանցկացվի «Ինչպե՞ս կառուցել խոստումնալից կարիերա» խորագրով սեմինար-դասընթաց:
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
Մայր բուհի շրջանավարտներն այսուհետ ավելի հեշտ կկողմնորոշվեն աշխատաշուկայում: