կամ
Հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ին անհրաժեշտ են հաշվապահներ:

Աշխատանքի նկարագրություն

  • Ստանալ և ստուգել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների սկզբնական փաստաթղթերը և նախապատրաստել հաշվապահական ձևակերպման
  • Մասնակցել մատակարարների/կապալառուների հետ գույքագրման արդյունքների ամփոփման և փոխադարձ ակտերի կազմման աշխատանքներին
  • Նյութական ակտիվների գույքագրումների համեմատական տեղեկագրերի կազմում
  • Մասնակցել SOX համապատասխան վերահսկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին
  • Մասնակցել հաշվապահական տեղեկատվության կազմավորման, վարման և պահպանման աշխատանքներին
  • Կատարել այլ աշխատանքային հանձնարարություններ հաշվապահական հաշվառման ուղղությամբ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձը համապատասխան ուղղությամբ ցանկալի է
  • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն
  • Համակարգչային հաշվապահական փաթեթի իմացություն (ցանկալի է ՀԾ կամ 1C)
  • Վերլուծողական մտածելակերպ
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և ուշիմություն
  • Սթրեսային պայմաններում աշխատելու կարողություն
  • Հաղորդակցվելու ունակություն և ճկունություն
  • Համակարչային գերազանց գիտելիքներ` MS Office, մասնավորապես` Excel
  • Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում, անգլերենի իմացությունը ցանկալի է

Փոխհատուցումներ և արտոնություններ

  • Աշխատավարձը` պայմանագրային հիմունքներով
  • Լիարժեք բժշկական ապահովագրություն
  • Մասնագիտական վերապատրաստում

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.10.2014 թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։