կամ
Ինչպե՞ս կառուցել խոստումնալից կարիերա
ԴԱՍԸՆԹԱՑ
Պրոկրեդիտ բանկի աշխատակիցների կողմից հոկտեմբեր ամսին Երևանում կանցկացվի «Ինչպե՞ս կառուցել խոստումնալից կարիերա» խորագրով սեմինար-դասընթաց:

«Ինչպե՞ս կառուցել խոստումնալից կարիերա» խորագրով սեմինար-դասընթաց, որի ընթացքում Դուք՝

  • Կտիրապետեք հաջողակ կարիերա կառուցելու բանաձևին
  • Ավելի հեշտ կկողմնորոշվեք աշխատաշուկայում
  • Կկարողանաք ճիշտ գնահատել ձեր կարողությունները և առանձնացնել առաջնահերթությունները
  • Կառաջնորդվեք ձեր իրական շարժառիթներով
  • Կսովորեք վերլուծել ձեր ուժեղ և թույլ կողմերը և գործել ժամանակին համընթաց
  • Կկարողանաք հաղթահարել հանդիպող խոչընդոտները, իսկ ժամանակի մարտահրավերները օգտագործել ի օգուտ ձեզ
  • Կկարողանաք կազմել մրցունակ CV և մոտիվացիոն նամակ
  • Կտիրապետեք Win-Win հարցազրույցի արվեստին
  • Կկարողանաք հավասարը հավասարի բանակցել գործատուի հետ

Բաց մի թողեք նման հնարավորությունը ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կկարողանաք կիրառել շատ ոլորտներում, ինչպես նաև բարձրացնել ձեր մրցունակությունը աշխատաշուկայում:
 

Դասընթացի տևողությունը՝ 2 հանդիպում, 2 ժամ

Դասընթացավար՝ Պրոկրեդիտ բանկի HR մենեջեր Մարիամ Համբարձումյան


Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են ռեզյումեները և մոտիվացիոն նամակները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով դասընթացի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 06.10.2014

«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՊՐՈԱԿՏԻՎ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ՌԵԶԵՐՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել «Տաղանդների պրոակտիվ ներգրավում և արտաքին տաղանդների ռեզերվ» խորագրով վարպետության դաս:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։