կամ
Վերապատրաստում Ամերիաբանկում
ՊՐԱԿՏԻԿԱ
Մեկնարկում է Ամերիաբնակի «Ամերիա Սերունդ» ծրագիրը:

Եթե Դուք երիտասարդ եք` 20-25 տարեկան
Նպատակասլաց` ձգտում եք աշխատել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում:
Ունեք բարձրագույն կրթություն` առաջատար համալսարանների շրջանավարտ եք ֆինանսների և տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում
ճկուն եք` լավ տիրապետում եք համակարգչին և լեզուների (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
ստեղծագործ` նոր մարտահրավերներ ընդունող և նորարարական գաղափարներով ու մոտեցումներով լի
թիմային` բաց, համագործակցող, կառուցողական և վստահելի, կարողանում եք համագործակցել տարբեր մշակույթների, սոցիալական խմբերի հետ
ապա «Ամերիա Սերունդ» ծրագիրը հենց Ձեզ համար է:

 

Ծրագրի առավելությունները

 

  • Ֆինանսների (տնտեսության, բիզնեսի, մարքեթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումային բանկային գործառնությունների,   նախագծերի կառավարման, խորհրդատվության և այլն) ոլորտում տեսական գիտելիքների և գործնական հմտությունների համակցություն
  • Ամենաարագ միջոց վստահ բարձրակարգ մասնագետ դառնալու համար
  • Ամերիաբանկի առաջատար մասնագետների մոտ եզակի վերապատրաստում անցնելու հնարավորություն
  • Խթանիչ և անընդհատ զարգացող միջազգային միջավայր
  • Վերապատրաստում լավագույն բիզնես-ստանդարտների հիման վրա` գործարար էթիկայի կանոնների և համաշխարհային պրակտիկայի սկզբունքների պահպանման պայմաններում
  • «Ամերիա» խմբի յուրօրինակ միջավայր և մշակույթ
  • Աչքի ընկնելու հնարավորություն` ձեռքբերված եզակի փորձի շնորհիվ
  • Կրթության հնարավորություն` ամսական փոխհատուցմամբ
  • Ուղեգիր դեպի ապագա առաջնորդների սերունդ

 

«Ամերիա Սերունդ» ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է.

  • լրացնել դիմում-հայտի ձևը, որը իր մեջ ներառում է նաև կարճ շարադրություն
  • Ներկայացնել մոտիվացիոն նամակ, որը կհիմնավորի Ձեր ցանկությունն աշխատելու «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում

 Դիմումների ներկայացման ընթացակարգ

 Խնդրում ենք լրացնել ներկայացված դիմում/հայտի ձևը, կցել CV-ն` ներառելով համապատասխան որակավորումներն ու փորձը, ինչպես նաև երաշխավորող անձանց կոնտակտային տվյալները, և ուղարկել հետևյալ էլ. հասցեին` generationA@ameriabank.am: Խնդրում ենք նամակի վերնագիր դաշտում նշել «Ամերիա Սերունդ» անվանումը և Ձեր անունը և ազգանունը, այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:


Դիմումներն ընդունվում են ս.թ. 05.12.2014թ-ից մինչ 18.01.2015թ

 

 

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: