կամ
Հարցազրուցավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այ Փի Էս Սի‰» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին անհրաժեշտ է հարցազրուցավար:

Աշխատանքային օրեր

Պայմանագրային

Աշխատանքային ժամեր

Ամբողջ օր

Աշխատանքի նկարագրություն

  • անցկացնել հարցազրույցներ Հայաստանի ողջ տարածքում տարբեր թեմաներով (տրանսպորտային միջոցները տրամադրվում են),
  • աշխատանքը ենթադրում է ամսական 6-12 ամբողջ օրվա զբաղվածություն,
  • ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող ժողովներին:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար գիտությունների ոլորտում (կարող են դիմել նաև ուսանողները),
  • հաղորդակցման գերազանց ունակություն,
  • ակտիվ ու նախաձեռնող անձնավորություն,
  • հայերենի գերազանց իմացություն (բարբառների տիրապետումը, ինչպես նաև հասկանալի ձեռագիրը նախընտրելի են),
  • լարված իրավիճակներում և խիստ ժամանակային սահմաններում աշխատելու ունակություն,
  • նախատեսված ժամանակահատվածում Հայաստանի տարածքում շրջագայելու կարողություն,
  • խմբում աշխատելու և մարդկանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու ունակություն,
  • դրական անձնային հատկանիշներ (անկեղծություն, պատասխանատվություն, բարեկրթություն և ճշտապահություն):

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.12.2015թ.:

Ֆակուլտետ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։