Կամավորական աշխատանքի տևողությունը
2 ամիս (ուսանողներին խմբերի բաժանելու միջոցով՝ 2-ական շաբաթ յուրաքանչյուր խմբի համար)
Կամավորական աշխատանքի նկարագրություն
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությանը անհրաժեշտ են ուսանողներ կամ շրջանավարտներ ս.թ. ապրիլի 1-ից 5-ը կայանալիք «IT SUMMIT»-ի կազմակերպման աշխատանքներում ներգրավվելու համար: Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.digitec.am կայքից:
Պարտականություններն են
• Ներկայացնել միջոցառումը համապատասխան կազմակերպություններին
• Ներգրավել կազմակերպություններին` զանգերի, նամակների և այցելությունների միջոցով
• Ապահովել հետադարձ կապը
• Իրականացնել կազմակերպությունների տվյալների շտեմարանի վերամշակում/թարմացում
• Այլ՝ ըստ անհրաժեշտության
Պահանջվող որակավորումներ
• Մարքեթինգային գիտելիքների առկայությունը ՊԱՐՏԱԴԻՐ Է
• Ներկայանալու ունակություն, պարտաճանաչություն
• Կիրթ հաղորդակցվելու ունակություն
• Կազմակերպչական կարողություն և պատասխանատվության զգացում
• Համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Web որոնողական գործիքների հետ
• Հայերեն և ռուսերեն գերազանց իմացություն, ցանկալի է նաև անգլերենի բավարար մակարդակ
Պրակտիկայի մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր և երաշխավորագրեր, իսկ լավագույններին նաև հնարավություն աշխատանքի անցնելու հնարավություն ԻՏՁՄ-ում և ՏՀՏ ոլորտի կազմակերպություններում:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն anna.karapetyan@uite.org, CC: karapetyan.anna@gmail.com էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել 011 54 88 81 (20), (բջջ.՝ 098 20 03 76) հեռախոսահամարներով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.02.2015թ.