կամ
Վարկային մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արմավիր քաղաքի մասնաճյուղին անհրաժեշտ է վարկային մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում ոսկու վարկերի վերաբերյալ բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • ոսկու վարկ ստանալու նպատակով բանկ դիմած հաճախորդի փաստաթղթերի ընդունում և ստուգում` բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • ոսկյա իրերի ստուգման և ընդունման գործընթացին մասնակցություն և դրա վերահսկում` բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանագրերի ձևավորում, ստորագրման և կնքման ապահովում`ըստ բանկի ներքին իրավական ակտերով, այլ որոշումներով և հրամաններով սահմանված կարգի,
  • վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում`բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
  • ֆիզիկական անձ հաճախորդի տվյալների (այդ թվում` կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում «Գործառնական օր» համակարգ:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում),
  • առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և կամ վաճառքի ուղղվածություն ունցող) ոլորտում,
  • բանկային օրենսդրության իմացություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման և սպասարկման հմտություններ,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • MS Office, Lsoft կամ համանման ծրագրերի իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներըն ուղարկել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի job@ardshinbank.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.03.2015թ.

Ֆակուլտետ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կոնֆերենս դահլիճում տեղի ունեցավ «CV կազմելու և գործատուին ներկայանալու հմտություններ» խորագրով դասընթաց, որի ավարտին ուսանողները փոխանցեցին իրենց տվյալները՝ հետագայում աշխատանքի առաջարկների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում շվեդական «Evolution Armenia» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին՝ ինչ հնարավորություններ և առավելություններ ունեն ԵՊՀ ուսանողներն ընկերությունում աշխատելու և պրակտիկա անցնելու տեսանկյունից։
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում՝ «Աշխատանքի հնարավորություն «ԲՐԵՎԻՍ» ընկերությունում» խորագրով։