ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է սեմինար-դասընթաց:
Դասընթացի մասնակիցները`
- Տեղեկություններ կստանան աշխարհում և Հայաստանում երիտասարդների զբաղվածության, գործազրկության հիմնախնդրի մասին,
- կծանոթանան աշխատանք փնտրելու հիմնական աղբյուրներին,
- կծանոթանան աշխատանք գտնելուն խոչընդոտող գործոններին,
- կծանոթանան ՀՀ աշխատաշուկայի կարիքներին, պահանջված մասնագիտություններին և ՀՀ գործատուների պահանջներին,
- հնարավորություն կունենան պլանավորել իրենց կարիերան և հետագա գործողությունները:
Սեմինար-դասընթացը տեղի կունենա ս.թ.ապրիլի 8-ին, ժամը՝ 14:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):
Ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 7-ը, ժամը՝ 14:00-ն, գրանցվել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) կամ acc@ysu.am էլ. հասցեին ուղարկել անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆակուլտետ, էլ. հասցե)՝ նշելով դասընթացի անվանումը: