«Ռոսգոստրախ Արմենիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է փորձնակ` անձնակազմի կառավարման դեպարտամենտում:
Պրակտիկայի նկարագրություն
- աջակցել անձնակազմի հավաքագրման գործընթացին,
- մասնակցել տվյալների բազայի վարման գործընթացին,
- նշանակել հարցազրույցներ` ըստ ներկայացված ժամանակացույցի,
- իրականացնել անձնակազմի հավաքագրման գործընթացին առնչվող այլ առաջադրանքներ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (Հոգեբանություն, Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն մասնագիտությունների գծով)
- HR ոլորտում պրակտիկայի, դասընթացների, սեմինարների մասնակցություն, մասնագիտական գրականության ուսումնասիրություն
- հաղորդակցվելու գերազանց ունակություն
- հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
- համակարգչային գիտելիքներ (MS Office-ի իմացություն)
- սովորելու ցանկություն
Պրակտիկայի ժամեր, տևողություն
Պրակտիկան կկազմակերպվի ուսանողի ուսումնական գրաֆիկին համարժեք, տևողությունը՝ 3 ամիս:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subjectե բաժնում նշելով «HR Intern_Rosgosstrakhե անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.04.2015թ.