«Կրթություն Հայաստան» ՀԿ-ին անհրաժեշտ է «Կրթություն Հայաստան» ծրագրի մասնակից` ուսուցիչ:
Աշխատանքի տևողությունը
2 տարի
Աշխատանքի նկարագրություն
- Ամառային դպրոցի ընթացքում պարտադիր մասնակցություն ամառային դպրոցի 5-շաբաթյա վերապատրաստման ծրագրին, որը կօգնի նախապատրաստվել նշանակված դպրոցում 2 տարի դասավանդում իրականացնելու համար (բոլոր ծախսերն իրականացվում են «Կրթություն Հայաստանե-ի կողմից):
- առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի ընթացքում Հայաստանի մարզային դպրոցներից մեկում առնվազն 2 տարի դասավանդելու պատրաստակամություն,
- աշակերտների ակադեմիական և անձնական զարգացման հավակնոտ և իրագործելի նպատակների սահմանում,
- աշակերտների տվյալների վերլուծում և խնդիրների լուծմանն ուղղված ուսուցչի կարևոր հատկանիշների ցուցաբերում` օժանդակելով աշակերտների կրթական և անձնական առաջընթացին,
- դպրոցի ղեկավարության, աշխատակիցների, ուսուցիչների և ծնողների հետ ամուր և կայուն հարաբերությունների ստեղծում:
Պահանջվող որակավորումներ
- 2015 թ-ի հուլիս ամսվա դրությամբ բակալավրիատի աստիճանի առկայություն
- հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
- Հայաստանում աշխատելու թույլտվություն` համապատասխան փաստաթղթերով,
- երկու տարի դասավանդելու պատրաստակամություն (2015 թ-ի հուլիսից մինչև 2017 թ-ի մայիս),
- պատրաստակամություն օգնելու աշակերտներին հաղթահարել դժվարությունները` կրթական և անձնական նպատակներին հասնելու համար,
- տարբեր իրավիճակներում առաջնորդելու կարողություն,
- հաջողություններ կրթական, մասնագիտական, կամավորության ոլորտներում,
- կազմակերպչական և ժամանակի արդյունավետ օգտագործման կարողություն:
Կրթություն Հայաստան ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց դիմումը`www.teachforarmenia.org/apply:
Հարցերի դեպքում կարող եք դիմել apply@teachforarmenia.org էլ. հասցեով:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել «Կրթություն Հայաստան» ՀԿ-ի պաշտոնական կայք:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.04.2015թ.