կամ
Հարցազրուցավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին անհրաժեշտ է հարցազրուցավար:

Աշխատանքային օրեր

Պայմանագրային (ամսական 6-12 օր)

Աշխատանքային ժամեր

Ամբողջական աշխատանքային օր

Աշխատանքի նկարագրություն

  • անցկացնել հարցազրույցներ` նախապես ընտրված տարածքների բնակիչների հետ (տրանսպորտային միջոցները տրամադրվում են),
  • ներկա գտնվել ընկերության կողմից կազմակերպվող ժողովներին:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն` նախընտրելի է հումանիտար ոլորտում (կարող են դիմել նաև ուսանողներ),
  • հաղորդակցման ունակություն,
  • ակտիվություն և նախաձեռնողականություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • լարված իրավիճակներում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • նախատեսված ժամանակահատվածում Հայաստանի տարածքում շրջագայելու կարողություն,
  • խմբում աշխատելու և մարդկանց հետ լավ հարաբերություններ հաստատելու ունակություն,
  • անձնային դրական հատկանիշներ (անկեղծություն, պատասխանատվության զգացում, բարեկրթություն և ճշտապահություն): 

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել career@ipsc.am էլեկտրոնային հասցեին` թեմա բաժնում նշելով հաստիքի անվանումւ (Interviewer):

Միայն նախընտրական փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.04.2015թ.

ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: