կամ
Լոգիստիկայի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Զիգզագ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է լոգիստիկայի մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • կազմակերպել պատվերի բեռնափոխադրման գործընթացը
  • ակտիվ նամակագրություն և հեռախոսային կապ հաստատել բեռափոխադրման տեղական և միջազգային ընկերությունների հետ` բանակցելու տրանսպորտային ժամկետները, պայմանները և արժեքները
  • ժամանակ առ ժամանակ կատարել շուկայի մոնիտորինգ` թարմացնելու բեռնափոխադրման փոփոխված արժեքների, նոր ծառայությունների, տրանսպորտային ծառայություններ մատուցող նոր ընկերությունների մասին տվյալների բազան
  • ակտիվ համագործակցել արտադրող գործարանների հետ բեռնափոխադրման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, վերահսկման մասով
  • կազմել բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը (պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, բեռնագրեր, այլն)
  • հետևել լոգիստիկայի ողջ ընթացքին
  • ծրագրում մուտքագրել տեղեկատվությունը
  • տնօրինությանը տրամադրել հաշվետվություն` աշխատանքների ընթացքի և արդյունքի վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն
  • ներմուծման, բեռնափոխադրման ոլորտում աշխատանքային փորձ
  • MS Office-ի իմացություն և վարժ կիրառում, հատկապես` MS Excell, MS Word
  • օտար լեզուների` ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • գործնական նամակագրության կարողություն
  • միջազգային մակարդակով բանակցություններ վարելու ունակություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.04.2015թ.

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: