կամ
Ֆինանսատնտեսագիտական վարչության օգնական-ստաժոր
ՊՐԱԿՏԻԿԱ
ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ֆինանսատնտեսագիտական վարչության օգնական-ստաժոր:

Պրակտիկայի նկարագրություն

  • աջակցել վարչության աշխատանքների կազմակերպմանը, մասնավորապես՝ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստմանը,
  • աջակցել նախարարությունների և պետական կառավարման մարմինների՝ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու աշխատանքներին,
  • աջակցել նախարարությունների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը ֆինանսական կամ իրավական փորձաքննության ենթարկելու աշխատանքներին,
  • նախագծերը նախապատրաստել մշտապես գործող ֆինանսատնտեական կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկելու համար,
  • կազմակերպել և մասնակցել տարբեր հարցերով քննարկումներին, խորհրդակցություններին, նիստերին և կատարել վարչության պետի և վարչության պետի տեղակալի այլ հանձնարարականները:
  • լավագույն ձևով իրենց դրսևորած ստաժորներին հնարավորություն կտրվի անցնել աշխատանքի ՀՀ կառավարության աշխատակազմում՝ ժամկետային աշխատանքային պայմանագրով:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն (բակալավրի որակավորում),
  • օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն):

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.04.2015թ.

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: