կամ
Վարկային մասնագետի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ՍՊԸ-ի «Արարատ» մասնաճյուղին անհրաժեշտ է վարկային մասնագետի օգնական:

Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր

09:00-18:00

Աշխատանքի նկարագրություն

  • կազմակերպության ներքին կանոնակարգերի համաձայն՝ հաճախորդներին տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ,
  • ծանոթանալ վարկառուին և նրա պահանջներին,
  • հաճախորդից ստանալ վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը,
  • հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա վերլուծել նախնական հայտը,
  • վարկի տրամադրման համար ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը,
  • տվյալները մուտքագրել ինֆորմացիոն համակարգ,
  • աջակցություն վարկային մասնագետներին և մասնաճյուղի կառավարչին մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • գործնական շփման էթիկա,
  • հայերենի սահուն իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
  • հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.04.2015թ.

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: