կամ
Վարկային մասնագետ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈւՎԿ» ՍՊԸ-ի «Վայոց Ձոր» մասնաճյուղին անհրաժեշտ է վարկային մասնագետ:

Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր

09:00-18:00

Աշխատանքի նկարագրություն

  • կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում,
  • հաճախորդների արհեստավարժ սպասարկում,
  • հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծություն և ներմուծում ինֆորմացիոն համակարգ,
  • վարկառուի հետվճարումների ապահովում՝ համաձայն պայմանագրի,
  • վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում,
  • շուկայի ուսումնասիրություն (բիզնես կամ գյուղատնտեսական վարկերի գծով),
  • խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում,
  • վերլուծական կարողություններ,
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),
  • AS Bank համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
  • թիմում աշխատելու կարողություն,
  • հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է):

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.05.2015թ.:

ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: