«Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ:
Աշխատանքի նկարագրություն
- ուսումնադաստիարակչական աշխատանքի իրականացում հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան` համաձայն վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանի, դասացուցակի, վարժարանի հանրակրթական հիմնական հեղինակային ծրագրերի,
- կրթական գործընթացի բարձր արդյունավետության ապահովում, աշակերտների ինքնուրույնության, ստեղծագործական կարողությունների զարգացում,
- ընդունված կարգին համապատասխան դասամատյանների վարում, դասապլանների, թեմատիկ պլանների կազմում, աշակերտներին տնային առաջադրանքների հանձնարարում և դրանց պարբերաբար ստուգում, ստուգողական աշխատանքների, ստուգարքների, քննությունների անցկացում,
- աշխատանքային պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (գերազանցության դիպլոմը կդիտվի որպես առավելություն),
- աշխատանքային փորձ մանկավարժության ոլորտում ,
- համակարգչային գրագիտություն (MS office փաթեթ-ի իմացություն, համացանց):
Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.12.2015թ.: