Աշխատանքի նկարագրություն
- պահանջվող ապրանքների գծով արտաքին շուկայի ուսումնասիրություն,
- շուկայական գների պարբերական ուսումնասիրություն և վերլուծություն,
- հարցումների կազմում և պատվերների ձևակերպում,
- մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն,
- մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում,
- ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում`ըստ անրաժեշտության,
- բեռնափոխադրման կազմակերպում:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն տնտեսագետի որակավորմամբ,
- առնվազն մեկ տարվա փորձ գնումների և լոգիստիկայի բնագավառում,
- միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ բազային գիտելիքներ,
- համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ),
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.11.2015թ.: