կամ
Ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՏՏ և ավտոմատացման վարչության ծրագրավորման բաժնին անհրաժեշտ է ծրագրավորող:

Աշխատանքի նկարագրություն

  • համակարգչային ծրագրերի մշակում, տեղադրում և զարգացում,
  • նոր ծրագրային միջոցների մշակում բանկի արդի խնդիրների և գործընթացների ապահովման, բարելավման և կատարելագործման համար,
  • նոր ծրագրային միջոցների մշակում բանկի ստորաբաժանումների կողմից ձեռնարկվող նոր գործընթացների և ներդրվող համակարգերի բնականոն աշխատանքի ապահովման համար,
  • աշխատանքների կատարողականի մասին ընթացիկ հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարությանը,

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • MS SQL Server, MS Share Point, C#, ASP.NET, WCF and Web Services և այլ ծրագրերի իմացություն,
  • ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
  • արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություններ և կիրթ վարվելակերպ,
  • աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության զգացում,
  • ժամանակի կառավարման հմտություններ:

Ցանկացողները կարող են լրացված հարցաթերթիկն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.10.2015թ.:

Ֆակուլտետ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: