կամ
«Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Քվանտ» վարժարանին անհրաժեշտ է «Հայոց և համաշխարհային պատմություն» առարկաների ուսուցիչ:

Աշխատանքի նկարագրություն

  • ուսումնադաստիարակչական աշխատանքի իրականացում հանրակրթության պետական չափորոշիչի պահանջներին համապատասխան և համաձայն վարժարանի ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանի, դասացուցակի, վարժարանի հեղինակային հանրակրթական հիմնական ծրագրերի,
  • կրթական գործընթացի բարձր արդյունավետության ապահովում, աշակերտների ինքնուրույնության, ստեղծագործական կարողությունների զարգացում,
  • ընդունված կարգին համապատասխան դասամատյանների վարում, դասապլանների, թեմատիկ պլանների կազմում, աշակերտներին տնային առաջադրանքների հանձնարարում և դրանց պարբերաբար ստուգում, ստուգողական աշխատանքների, ստուգարքների, քննությունների անցկացում,
  • աշխատանքային պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (գերազանցության դիպլոմը կդիտվի որպես առավելություն),
  • մանկավարժության ոլորտում աշխատանքային փորձ,
  • համակարգչային գրագիտություն (MS office փաթեթ-ի իմացություն, համացանց):

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.12.2015թ.:

Ֆակուլտետ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: