Հաշվային գլխավոր մենեջեր (Key Account Manager)
ԱՇԽԱՏԱՆՔ
«Օրանժ ֆիթնես և թենիս ակումբին»(«Կինետիկ» ՓԲԸ) անհրաժեշտ է հաշվային գլխավոր մենեջեր (Key Account Manager):
Աշխատանքի նկարագրություն
- ընկերության մատուցած ծառայությունների վերաբերյալ պրեզենտացիաների կազմակերպում և անցկացում,
- վաճառքի համակարգված մոտեցման մշակում,
- հաճախորդների պահանջների պարզում, նրանց հետ գրագետ հարաբերությունների կառուցում,
- պատվերների մշակում, ապրանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և ծանոթացում գներին,
- հաճախորդներին օգնության և աջակցության տրամադրում,
- հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն ներքին հաշվետվության համակարգի:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Microsoft Office փաթեթի իմացություն,
- բարդ խնդիրներ լուծելու կարողություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
- թիմում աշխատելու կարողություն,
- կազմակերպվածություն, պատասխանատվության զգացում և նպատակասլացություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեն ու մոտիվացիոն նամակն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.10.2015թ.: