կամ
Իրավական վերլուծության վարչության կրտսեր մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչությանն անհրաժեշտ է կրտսեր մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • հանձնարարված թեմաների շուրջ իրավական ուսումնասիրությունների կատարում‚ վերլուծության արդյունքների հիման վրա տեղեկանքների պատրաստում,
  • ՀՀ սահմանադրական և վարչական դատարանների դիմումների կազմում‚ ներկայացուցչություն դատարանում,
  • օրենսդրական խնդիրների/բացերի վերհանում և վերլուծություն‚ անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների/առաջարկների ներկայացում,
  • ներպետական օրենսդրության‚ միջազգային փորձի‚ ՄԻԵԴ նախադեպային որոշումների և այլ միջազգային փաստաթղթերի և հանձնարարականների ուսումնասիրում և կիրառում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկների և/կամ դիտողությունների մեջ,
  • անհատական դիմում-բողոքների գործերով քաղաքացիներին գրավոր/բանավոր պարզաբանումների և իրավական խորհրդատվության տրամադրում,
  • հանդիպումներ և քննարկումներ ՀԿ ներկայացուցիչների‚ պետական մարմինների ներկայացուցիչների‚ միջազգային փորձագետների և այլ անձանց հետ,
  • մասնակցություն տարեկան հատուկ կամ արտահերթ զեկույցների մշակմանը:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն` իրավաբանի որակավորմամբ,
  • հայերենի‚ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • հետազոտություններ և վերլուծություններ կատարելու կարողություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու կարողություն,
  • համակարգչային գիտելիքներ (մասնավորապես` Microsoft Office Word‚ Outlook‚ PowerPoint),
  • միջանձնային, միջմշակութային հարաբերությունների ձևավորման, թիմային և անհատական աշխատանք կատարելու կարողություններ,
  • մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.11.2015թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։