Տեխնիկական աջակցման գծով օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ին (Beeline ապրաքանիշ) անհրաժեշտ է տեխնիկական աջակցման գծով օպերատոր:
Աշխատանքի նկարագրություն
- հաճախորդներին ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվական սպասարկման ապահովում հեռախոսով,
- հաճախորդների բանավոր հարցումների հիման վրա տվյալների հավաքագրման ապահովում,
- սպասարկման կենտրոնների կողմից հայտերի կատարման նկատմամբ հսկողության ապահովում,
- hարակից ապրանքների և ծառայությունների վաճառքի իրականացում
- hերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն ֆիզիկայի/ ռադիոֆիզիկայի ոլորտոմ,
- աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է,
- IT տեխնոլոգիաների համակարգում աշխատանքային փորձ,
- հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն,
- գրագետ, հստակ և անթերի խոսք,
- պատասխանատվության զգացում,
- լավ հիշողություն, սովորելու պատրաստակամություն,
- սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.12.2015թ.: