կամ
Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Զիգզագ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական:

Աշխատանքի նկարագրություն

  • ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
  • ընկերության և արտաքին մարմինների միջև կապի հաստատում,
  • գրասենյակային աշխատակիցների աշխատանքների իրականացմանը աջակցություն և կոորդինացում (սքան, տվյալների մուտքագրում, թարգմանություններ, գործառնական փաստաթղթերի պատրաստում, այլ),
  • թարգմանությունների կատարում,
  • բարձր մակարդակի միջոցառումների և գործուղումների համար անհրաժեշտ փաստաթղթավորման գործընթացի կազմակերպում,
  • տնօրենների խորհրդի փաստաթղթերի, Ընկերության փաստաթղթերի, պայմանագրերի և այլ փաստաթղթաշրջանառության կազմակերպում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • աշխատանքային փորձ՝ ադմինիստրատիվ, հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Microsoft Office (Outlook, Word, Excel, Power Point) փաթեթի գերազանց իմացություն,
  • էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու կարողություն(ֆաքս,սքան և այլն),
  • հուշագրեր, նամակներ, հաշվետվություններ գրելու, ինչպես նաև հստակ և պարզ արտահայտված մտքերով գրավոր փաստաթղթեր կազմելու գերազանց կարողություն,
  • ընկերության ստանդարտների և/կամ գործընթացային ուղեցույցների հստակ պատկերացում և տիրապետում,
  • ակտիվ և վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն,կազմակերպվածություն, մանրուքերի նկատմամբ ուշադրություն և կարգապահություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.11.2015թ.:

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱ ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ի և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում մագիստրատուրայի 8 ուսանողի ուսման վճարը կփոխհատուցվի «ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի կողմից:
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ: