կամ
Ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ՏՏ և ավտոմատացման վարչության ադմինիստրավորման բաժնին անհրաժեշտ է ադմինիստրատոր:

Վարձատրություն

100,000 ՀՀ դրամից մինչև 2,000,000 դրամ` բանկի «S» դասի վարձատրության սանդղակին համապատասխան

Աշխատանքի նկարագրություն

  • վեբ համակարգի կառավարում՝ մոնիթորինգի, վերլուծության և արդյունավետության բարձրացման միջոցով,
  • համակարգային սարքավորումների, ծրագրային ապահովման, գործառնական և համակարգի կառավարման ծրագրերի անսարքությունների և թերությունների բացահայտում և շտկում,
  • վեբ համակարգի անվտանգության ապահովում՝ համակարգի հասանելիության, վերահսկողության և գնահատման միջոցների, պահուստային կրկնօրինակների ստեղծման միջոցով,
  • «SharePoint 2013» հարթակի հիման վրա ստեղծված ինտրանետի աջակցում, համակարգի անվտանգության կառավարում, թերությունների վերացում և նոր ծրագրային տարբերակների ներդնում,
  • պատվիրված կամ երրորդ անձանց կողմից մշակված՝ «SharePoint» լուծումների ներդնում և կիրառում,
  • «SharePoint» ծառայությունների և կարգավորումների կարգի բերում,
  • կայքի կառուցվածքի և բովանդակության կառավարում, «SharePoint»-ի մասով աջակցության տրամադրում վերջնական օգտագործողներին,
  • խնդիրների վերլուծություն, առանձնացում և լուծում,
  • կայքերի և ենթակայքերի անվտանգության ադմինիստրավորում, ապահովում և կառավարում,
  • կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
  • տեխնիկական փաստաթղթերի, իր պատասխանատվության տակ գտնվող համակարգերի չափանիշների և աշխատանքային ընթացակարգերի մշակում,
  • ծրագրերի և համակարգերի անխափան աշխատանքի ապահովում,
  • աշխատակիցների ուսուցում նոր ծրագրերի և փոփոխությունների առկայության դեպքում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • փորձ ապարատային և ծրագրային խնդիրների լուծման ոլորտում,
  • համացանցին առընչվող ծրագրերի իմացություն,
  • «SharePoint 2013» փաթեթի իմացություն,
  • Windows և Linux համակարգերի օգտագործման հմտություններ,
  • հայերենի, ռուսերենի` գերազանց, անգլերենի լավ իմացություն,
  • ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու կարողություն,
  • արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և պատասխանատվության զգացում,
  • ժամանակի կառավարման հմտություններ:

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2015թ.:

Ֆակուլտետ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: