Աշխատանքի նկարագրություն
- մասնաճյուղի սպասարկման բաժնի մասնագետների գործունեության անընդհատության համար դրամարկղերի անխափան աշխատանքի ապահովում, դրամական միջոցների ամրացման և ինկասացիայի ժամանակին կատարում, դրամարկղի մնացորդների` Բանկի կողմից հաստատված սահմանաչափերի համաձայն ապահովում և դրանց նկատմամբ հսկողություն Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան,
- սպասարկող մասնագետներին չեկային գրքույկներով և խիստ հաշվառման բլանկներով ապահովում,
- սպասարկող մասնագետների համար սահմանված չափաքանակը գերազանցող գումարների ընդունում և փաթեթավորում,
- բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներից և հաճախորդներից տարբեր տեսակի արժեքների ի պահ ընդունում և հետ հանձնում,
- բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան դրամական միջոցների տրամադրման և արտարժույթի կանխիկ առքուվաճառքի իրականացում` աշխատողների կողմից սահմանաչափը գերազանցելու դեպքում,
- փաստաթղթերի ձևավորում և արխիվացում,
- գլխավոր դրամապահոցի նկատմամբ հսկողություն:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն,
- վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարվա փորձ հաճախորդների սպասարկման (ներառյալ կանխիկ դրամով և արտարժույթով գործառնությունների իրականացման) ոլորտում,
- հայերենի գերազանց իմացություն:
- օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, ՀՀ ԿԲ կանոնակարգ 9-ի գերազանց իմացություն. ՀՀ արժույթի և արտարժույթի ճանաչում, գործարար էթիկայի կանոնների իմացություն,
- MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.11.2015թ.: