կամ
Ֆակուլտետներ
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1933 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 8 ամբիոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 15 կրթական ծրագիր, ֆակուլտետն ունի շուրջ 1340 ուսանող, դասավանդում է շուրջ 65 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը համագործակցում է մի շարք ձեռնարկությունների, գիտական կենտրոնների, պետական կառավարման մարմինների, մարզպետարանների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման մակարդակում: Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկաներն անցկացնում են Երևանի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, ՀՀ բնապահպանության նախարարությունում, Ջրաօդերևութաբանական վարչությունում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական բազաներում, Երևանի դպրոցներում, ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտում, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ֆակուլտետի ամբիոններում: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին: Տարբեր ձեռնարկությունների ներկայացուցիչներ` որպես հրավիրված մասնագետներ դասավանդում են ֆակուլտետում:

Ֆակուլտետի յուրահատկություններից ելնելով` գործընկեր ձեռնարկությունները կարող ենք բաժանել մի քանի խմբի` գիտակրթական հաստատություններ, փորձագիտական ծառայություններ, բնապահպանական կազմակերպություններ և այլն:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Մարատ Գրիգորյան (ֆակուլտետի դեկան)
2. Վահրամ Վարդանյան (դեկանի տեղակալ)
3. Արսեն Գրիգորյան (դեկանի տեղակալ)
4. Եսթեր Մանուկյան (Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ)
5. Ակսել Պոտոսյան (Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ)
6. Պետրոս Դավթյան (Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ)
7. Սեյրան Սուվարյան (Սերվիսի ամբիոնի վարիչ)
8. Շահեն Խաչատրյան (Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի, օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ)
9. Սարգիս Հայրոյան (Ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոնի վարիչ)
10. Գագիկ Մարկոսյան (Երկրաֆիզիկայի ամբիոնի վարիչ)
11. Ռուբեն Մովսեսյան (ՕՀՀ որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ)
12. Թրահել Վարդանյան (Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ)
13. Մերի Համբարձումյան (ֆակուլտետի ՈՒԽ ներկայացուցիչ)
14. Անի Հակոբյան (ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
15. Վլադիմիր Բալասանյան (կուրատոր)
16. Աշխեն Հովհաննիսյան (կուրատոր)
17. Տիգրան Սարգսյան (կուրատոր)
18. Տիրուհի Մկրտչյան (կուրատոր)
19. Սևադա Հովհաննիսյան (ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ)
20. Հրաչյա Պետրոսյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՍՊԾ պետ)
21. Խաչատուր Մելիքսեթյան (ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն)
22. Ռոբերտ Դերձյան («Վալեքս» խմբի ընկերությունների երկրաբանա-հետախուզական ծառայությունների պետ)
23. Լևոն Ազիզյան (ՀՀ հայպետհիդրոմետ վարչության պետի տեղակալ)
24. Վահան Դավթյան (ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ)
25. Արթուր Ավդալյան (ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ)
26. Մեխակ Ապրեսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ)
27. Հայկ Գալստյան (ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի համակորգող)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Աբվան» ՍՊԸ
2. Ակադեմիկոս Եղիազարովի անվան «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ
3. «Արմենիա Մարիոթ» հյուրանոց
4. «Գեգամետ պլյուս» ՓԲԸ
5. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ
6. «Գեոկոմ» ՍՊԸ
7. «Գեովուլֆ» ՍՊԸ
8. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ
9. Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն (Հայպետհիդրոմետ)
10. «Հայգյուղծիննախագիծ» ՍՊԸ
11. «Հայէներգոնախագիծ» ՓԲԸ
12. «Հայնախագիծ» ԲԲԸ
13. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ
14.
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն
15. ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալություն
16. ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
17. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ
18. ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ
19. ՀՀ ԳԱԱ էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ
20. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչություն
21. ՀՀ մարզպետարաններ, կրթության, մշակույթի և սպորտի վարչություն, գյուղատնտեսության և բնապահպանական վարչություն
22. ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
23. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
24. Ռուսաստանի ջրաօդերևութաբանական համալսարան
25. «Վալլեքս» խմբի ընկերություններ
26.«RMMI» ընկերություն ("RMMI-Armenia")
Հայտարարություններ
Ճարտարապետ-դիզայներ
ԱՇԽԱՏԱՆՔ
Sil Capital ընկերությանն անհրաժեշտ է ճարտարապետ-դիզայներ։
Վաճառքի ներկայացուցիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
ԷկոՎիլ Արևային տեխնոլոգիաներ ընկերությանն անհրաժեշտ է վաճառքի ներկայացուցիչ։
Ծրագրային համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔ
ԷկոՎիլ Արևային տեխնոլոգիաներ ընկերությանն անհրաժեշտ է ծրագրային համակարգող։
Կաթի արտադրամասի մանրէաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
Yeremyan Projects ընկերությանն անհրաժեշտ է կաթի արտադրամասի մանրէաբան։
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում: