կամ
Ֆակուլտետներ
Հայ բանասիրության ֆակուլտետ
Հայ բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1919 թվականին: Նրա հիմիքի վրա են կազմավորվել այժմ ինքնուրույն գործող մի քանի ֆակուլտետներ: Ներկայումս Հայ բանասիրության ֆակուլտետն իր կառուցվածում ունի 7 ամբիոն: Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր: Ֆակուլտետն ունի շուրջ 1000 ուսանող և շուրջ 100 դասախոս: Հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում, ներդրում ունեն գիտական կյանքի աշխուժացման ու զարգացման գործում:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը համագործակցում է գիտակրթական տարբեր կենտրոնների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ: Համագործակցությունն իրականացվում է դասընթացների, պրակտիկաների կազմակերպման շրջանակում: Ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական պլանով նախատեսված են տարբեր պրակտիկաներ, որոնք կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, Երևանի դպրոցներում և այլն: Ներկայումս ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի և Սփյուռքի կրթական ու մշակութային կենտրոններում:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Արծրուն Ավագյան (ֆակուլտետի դեկան)
2. Յուրի Ավետիսյան (Հայոց լեզվի ամբիոնի վարիչ)
3. Նազիկ Հարությունյան (Մանկավարժության ամբիոնի վարիչ)
4. Սամվել Մուրադյան (Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ)
5. Արշալույս Գալստյան (Հայ գրականության պատմության ամբիոնի ասիստենտ)
6. Արշակ Պողոսյան (ֆակուլտետի ՈւԽ ներկայացուցիչ)
7. Մարիանա Բոցինյան (ֆակուլտետի ՈւԳԸ ներկայացուցիչ)
8. Վիկտոր Կատվալյան (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն)
9. Էդուարդ Միլիտոնյան (Հայաստանի գրողների միության նախագահ)
10.Վարդան Դևրիկյան (ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն)
11.Վահան Տեր-Ղևոնդյան (Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ
2. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
3. Հայաստանի գրողների միություն
4. ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչություն
5. Մ. Մաշտոցի անվան Մատենադարան
Հայտարարություններ
Ադմինիստրատիվ օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«Սան Հոլդինգ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է ադմինիստրատիվ օգնական:

Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մենեջեր (CRM)
ԱՇԽԱՏԱՆՔ
Yeremyan Projects ընկերությանն անհրաժեշտ է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման մենեջեր (CRM):
Պրակտիկա՝ «ԱՅ ԷՅ ԲԻ»-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան պրակտիկայի և հետագայում աշխատանքի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:
Թիմի ղեկավար
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ին անհրաժեշտ է թիմի ղեկավար (կամավոր):
ՆՈՐ  ԾՐԱԳԻՐ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսուհետ ԵՊՀ շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց մասնագիտությամբ պրակտիկա անցկացնել տարբեր գերատեսչություններում:
21-ՐԴ ԴԱՐԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
21-ՐԴ ԴԱՐԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հիշե՛ք` չի կարելի վստահել անձնագիրը ոչ մեկին»:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Երեւանի պետական համալսարանը նշում է իր հիմնադրման 90-ամյակը: