կամ
Հաճախորդների սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ Արմենիա) ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • ընկերության հաճախորդների կողմից ստացված զանգերի ընդունում,
  • զանգերի ընթացքում ստացված դիմումների, բողոքների և խնդիրների գրանցում ու մշակում,
  • աշխատանքների իրականացման նպատակով համապատասխան բաժինների հետ հետադարձ կապի ապահովում,
  • ընկերության ընթացակարգերի իրականացում` կապված ծառայության մատուցման ընթացքում առաջացած խնդիրների լուծման և ընկերության ու բաժանորդների միջև լավ հարաբերությունների պահպանման հետ,
  • ընկերության հաճախորդների տվյալների բազայի` ՍիԱրԷմ /CRM/ համակարգի կառավարման աշխատանքի վարում, տվյալների բազայի շտկում և թարմացում, համակարգի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
  • ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
  • տելեմարքեթինգային ակցիաների իրականացում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն
  • համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
  • հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.12.2015թ.

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: